Posted in Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը կոչվում է շրջակա միջավայր։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջակա միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Չորացնելով ճահիճները և գերխոնավ հողատարածությունները՝ կրճատվել են հիվանդությունները, անտառապատվել են մի շարք ձորեր ու լեռնալանջեր և այլն։

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքներ պետք են յուրաքանչյուրիս։ Դրանց շնորհիվ մենք ավելի ուշադիր ենք բնության հանդեպ։ Առանց էկոլոգիական գիտելիքների մենք չէինք իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել բնական ռեսուրսները։ Բնական պաշարների ոչ խելամիտ օգտագործումը մեծ վնաս կարող է հասցնել բնությանը։ էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնությունը և նրա մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։ Այս գիտությունը ստեղծվել է, որպեսզի կանոնակարգվի մարդու կողմից բնության շահագործումը։

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Մարդը ապրում է քիչ կանաչածածկ և աղտոտված միջավայրում, որը մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։ Բնությանը և շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում տրանսպորտային միջոցները և բազմաթիվ գործարաններ։ Մարդը և շրջակա միջավայրը միմյանց վրա ունեն և՛ լավ, և՛ վատ ազդեցություններ։ Պարզ է, որ առանց բնության և բնական ռեսուրսների անհնար է ապրել։ Սակայն մարդիկ անգիտակցաբար վնասում են բնությունը, աղտոտում են մթնոլորտը և այլն։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք բնության հանդեպ, քանի որ բնությունը մարդկության զարգացման գործում մեծ դեր ունի։ Մարդը, զարգանալով, ավելի շատ է օգտվում բնության բարիքներից և շահագործում դրանք։

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Մարդու միջամտությունը բնության վրա ամբողջովին կանխարգելել հնարավոր չէ, բայց յուրաքանչյուրս կարող ենք ավելի խնայողաբար և ուշադիր օգտագործել բնական ռեսուրսները և պաշարները։ Այդ ժամանակ բնությունը ավելի քիչ վնաս կստանա։

4.Ինչ է սպասվում մեզ ապագայում:

Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, պատասխանելը դժվար է։ Կարող են լինել և՛ լավ, և՛ վատ փոփոխություններ։ Եթե մթնոլորտի աղտոտման հարցով չզբաղվեն, ապա օզոնի շերտին մեծ վնաս կպատճառվի, իսկ այդ շերտը մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում։ Այն պաշտպանում է մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն հնարավոր է, որ կմշակվեն բնության պահպանման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք կօգնեն բնությանը աստիճանաբար վերականգնվել։

Posted in Էկոլոգիա

Մթնոլորտ

1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Բոլորին հայտնի է, որ մթնոլորտը մի քանի գազերի խառնուրդ է ( 21% թթվածին, 78% ազոտ, 1% արգոն և այլ գազեր)։ Բայց քանի որ այժմ շատ են տեխնիկաները, գործարանները, ավտոմեքենաները, այդ պատճառով օդը աղտոտվում է։ Օդ են արտանետվում մի շարք վտանգավոր նյութեր, ինչպիսիք են՝ ածխածնի օքսիդը (CO), ծծմբի երկօքսիդը (SO2), ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Այսպիսով՝ մենք շնչում ենք էկոլոգիապես ոչ մաքուր, մեր առողջությունը վնասող օդ։

2.Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

Մթնոլորտը աղտոտող ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները՝ մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները այրման թունավոր արգասիքները արտանետում են մթնոլորտ, որը բացասական ազդեցություն է ունենում և՛ օդի, և՛ մարդկանց առողջության վրա։ Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքովնավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Այդ նյութերը հիմնականում թթվային օքսիդներ են։ Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում առաջացնելով «թթու անձրևներ», որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերը, հուշարձանները, ծառերը, լճերի ու գետերի ձկներին, թունավորում են սննդամթերքը և այլն: Օդի աղտոտման պատճառ է նաև գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության համար քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների օգտագործումը աղտոտում են օդը թե՛ արտադրության, թե՛ կիրառության ընթացքում։

3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:

Օդի աղտոտումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ։ Օրինակ՝ երիկամների և լյարդի խանգարում, աչքերի, կոկորդի և մաշկի բորբոքում, ստամոքսային և թոքային հիվանդություններ, քաղցկեղ և ալյն։

4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար կարելի է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել մետրոյով, որը ավելի քիչ վնաս է հասցնում մթնոլորտին։ Որոշ երկրներում փորձում են բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնել, որը որոշ չափով կնվազեցնի օդի աղտոտումը։

5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացումը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Օրինակ՝ ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի քանակը, իսկ ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ կնկատվի։ Կնկատվի ջրի սակավություն։ Շատ շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս։ ՀՀ-ում կաճեն այնպիսի մրգեր, որոք նախկինում երբեք չեն հանդիպել։

Posted in Էկոլոգիա, Uncategorized

Էկոլոգիա(Չեռնոբիլ)

Չերնոբիլ, քաղաք Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջանում, շրջանային նշանակության քաղաք։ Հայտնի է 1986 թվականի այնտեղ եղած Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։ Մինչ այս աղետը քաղաքում բնակվում էր 12,5 հազար մարդ։ Գտնվում է Կիևից 83 կմ, իսկ ճանապարհով 115 կմ հեռավության վրա։ Wikipedia
Հիմնադրման ամսաթիվը՝ 1193
Եղանակը՝ -1°C, քամի հվ-աե՝ 11 km/h արագությամբ, օդի խոնավությունը՝ 99%
Տեղական ժամանակ՝ ուրբաթ, 07:37
Հյուրանոցներ՝ 3-star averaging 35 330 ֏. Դիտել հյուրանոցները
Մարզ՝ Կիևի մարզ
Միջոցառումներ
20 դեկ, ուր
06:30
ProtoN Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
07:00
CesiuM Chernobyl exploration to the Chernobyl Exclusion Zone
CHERNOBYL welcome
27 դեկ, ուր
09:00
Tchernobyl for Christmas
Չեռնոբիլ
Մարդիկ նաև որոնում են
Դիտել ևս 10-ից ավելի միավոր
Պրիպյատ
Պրիպյատ
Կիևի մարզ
Կիևի մարզ
Չեռնոբիլի ատոմակայան
Չեռնոբիլի ատոմակայան
Կիև
Կիև

Posted in Անգլերեն

Անգլերեն֊(հաշվետվություն)

Նոյեմբեր ամսվա ընթացքում «Laughter is the best medicine» տեքստն ենք վերլուծել և հարցերի ենք պատասխանել ։

Կարդացել ենք փոքրիկ հումորային և ինֆորմատիվ տեքստեր և կատարել առաջադրանքներ։

Գրել ենք շարադրություն մեր աշնանային արձակուրդներ մասին ։

Ֆիլմերի դիտում ենք ունեցել։

Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը ,  տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։

Կատարել ենք շատ քերականական առաջադրանքներ։

Ուսումնասիրել ենք նկարիչ Միքելանջելոյի կյանքը։

Դեկտեմբերին- Գրել ենք շարադրանք ձմեռային արձակուրդների մասին։

Posted in Վերլուծություն

Չարլի Չապլինի նամակը դստերը(Վերլուծություն)

Չարլին այս պատմվածքով ուզում է ասել որ ինչ լինի,ինչի հասնենք չպետքե մոռանանք մյուսների մաասին,չէ որ նրանքել մեզ պես մարդիկ են։Նամակում նա իր դստրիկին բացատրում է այս ամենը։Եվ հանկարծ նա սկսում է իրեն մեղադրել նրանում որ հանկարծ աչքի դիմացից իր դստրիկի պատկերը չկորչի։Հիմա նա իր աղջկանից հեռու է, և ցանկանում է որ նա դառնա այնպիսին ինչպիսին Չարլին է երազել։Նա նամակում ասում էր որ նա իրեն գումար է ուղարկում,և երբ նա կծախսի որոշ մասը չմոռանա ախքատների մասին,(քանի որ դու այնպիսին ես, ինչպիսին նրանք են)և քեզ վեր չդասես։։ Իսկ հետո Չարլին անրադառնում է նրա անունին՝Ջերալդինա,դա ուներ երկար պատմություն,քանի որ այդ անունով հանդես էր եկել և ուրախեցրել մարդկանց։

Այլևս բան չունեմ ավելացնելու,ուղակի կասեմ որ նամակը շատ խորը իմաստ ուներ։Կցանկանաի որ շատերը սկսեին մտածել նաև իրենց կողքինների մասին,և շատ բան կփոխվեր։

Posted in Uncategorized

Հայոց լեզու-286-290

286. Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի՛ր։

Այնքան շատ թափվեց սեղանին, որքան կար ճաշի կաթսայի մեջ։

Այնպես փորձեց անել, ինչպես ուսուցիչն էր իրեն սովորեցրել։

Այնտեղ կանգնեցին հանգստանալու, որտեղ կար սրճարան։

Երբ նրանք մտան շենք, հենց այդ ժամանակ սկսվեց ներկայացումը։

287. Տեքստն այնպե՛ս փոխադրիր, որ լուրն իմացվի երկու մարդու զրույցից։

 – Իմացել ե՞ս, որ Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունն ուտելի ծաղիկների մշակման հատուկ ծրագիր է մշակել։

288. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները՝ Արամն ու Արեգը։

Աճում էին Հակոբի խնձորենիները՝ որդիները՝ Արամն ու Արեգը։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է։

290. Բ խմբի նախադասություններն Ա խմբի նախադասություններին ավելացրո՛ւ և կետադրի՛ր (մի մասը՝ ստորակետերով, մի մասը՝ փակագծերով)։

Արամը տանն սպասում էր (նրա հետ երեկ էի պայմանավորվել)։  

Ընկերը այլալված քայլում էր անկյունից անկյուն, վախից գլուխը կորցրել էր։

Տղայի այդ արարքի մասին պատմել էր նրա մայրը, ա՛յ քեզ զարմանալի պատմություն։

Մարինեն գեղեցիկ ու պայծառ աչքեր ուներ, նա զարմանալի պայծառ ժպիտ ուներ։

Վերջապես գործընկերս եկավ, և մենք միասին դուրս գնացինք (ես հենց նրան էլ սպասում էի)։

Աղջիկն անսպասելիորեն ժպտաց ու պարզեց ձեռքը (նրա անունը, պարզվեց, Մարինե է)։

Posted in Նախագծային աշխատանք

Կիսամյակի ամփոփում

Ես Մարիամ Մնացականյանն եմ, <<Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր>>մուտք գործեցի ճամբարեվ։Այն եղավ դեպի Արատես՝<<Ժայռ>>։Իսկ մինչ գնալը մենք ունեցանք եռօրյա պարապունքներ,սովորեցինք աշխատել բլոգների հետ,բացել բլոգ և այլն։Այդ ժամանակ մեզ հանձնարարեցին գրել ինքներս մեր մասին <<Իմ մասին>>,մեր առաջին տպավորությունների մասին <<Իմ առաջին տպավորությունը>>,և ինչպես նաև կատարեցինք թարգմանչություն <<Աստված տվել է>>։Իսկ երբ արդեն սկսվել էր դասերը մենք եկանք դպրոց և ունեցանք Հայով Լեզվի դաս և ունեցանք հանձնարարություն <<Մանկավարժություն>> թեմայով։Ահա և այսպես հետաքրքիր անցավ սեպտեմբեր ամիսը։

Հետո եկավ հոկտեմբեր ամիսը,ունեցանք հետաքրքիր դասաժամեր,հանձնարարվեցին տարբեր տնայիններ տարբեր լեզուներից,առարկաներից։Օրինակ առաջինը <<Վրացերեն>> առարկայից,հասարակագիտությունից <<Կրոն>> թեման,նաև <<Բարոյականության>>թեման։Պատմության դասերի ժամանակ անցանք

Ահա և եկավ նոյեմբերը,սա երեվի եղավ ամենահետաքրքիր ամիսը,լի ամեն ինչով։Այն սկսվեց ճանապարհորդությունով` դեպի <<Արատես>>,որտեղ նշեցինք և իմ 16 ամյակը,և թե՝Հարիսայի ծեսը։ Նոյեմբերի 16, 17, 18-ը սեբաստացիներով՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանցիներ և քոլեջի ուսանողներ, Արատեսում էին: Ինչու…գնացել էինք հարիսայի ծեսը Արատեսում անցկացնելու: Հրաշալի ճամփորդություն էր: Շաբաթ առավոտն անցկացրինք Ավագ դպրոցում, Հարիսայի ծեսին պատրաստվեցինք, ըմբոշխնեցինք համեղ ուտեստն ու գինին, իսկ ժամը 13:00-ին ճանապարհ ընկանք երկու մեծ միկրոավտոբուսներով, սիրելի կանգառներով: Ինչպես միշտ այցելեցինք Զորաց եկեղեցի: Թեև եկեղեցին այլևս գործող չէ, նրանում չեն լինում պատարագներ, բայց վստահ եմ, սեբաստացիների ամեն այց մի պատարագ է:

ՀԱՐԻՍԱՆ

Ահա և եկեղեցին որը ցավոք այլևս չի գործում։Չգործող եկեղեցիներ շատ կաին,դրանց մասին կհայտնեմ մի փոքր ուշ։

Հասնելուց հետո սկսեցինք տեղաորվել տներում։Երբ մենք հաջորդ օրը արթնացանք միասին գնացինք խոհանոց և պատրաստեցինք նախաճաշը։Հետո գնացինք շրջելու տարածքով ահա գեղեցիկ դրվագներ այդ պահերից։

Եկավ երեկոն և մենք հավագվեցինք տներից մեկում և նշեցինք իմ տարեդարձը։Անցավ շատ լավ և դա եղավ հիշարժան,ահա և նկարը։

Երրերդ օրը ես և իմ ընկերուհին գնացինք մի եկեղեցու մոտ որի մասին ոչինչ չգիտեինք։Բայց հետո իմացանք,չնայելով ոչնչի այն շատ գեղեցիկ էր։Դա Արատեսի Վանքն էր։

Կաին նաև դամբարաններ,արձանագրություններ։

Մեզ մոտ նույնիսկ հասցրել էր ջուրը սառչել։

Երբ արդեն մենք երկուսս վերադառնում էինք մեզ հանդիպեց մի շուն։

Այս ճանապարհի մոտ։

Հնարաոր է տեսնեք այդ շանը այս նկարում։

Իսկ այդ ամենից հետո մենք հավագվեցինք և եկանք ետ Երևան։

Իսկ հիմա ուղղակի գեղեցիկ նկարներ։

Այսքանը իմ նոյեմբեր ամսվա մասին։

Դեկտեմբերը նոր է սկսվել բայց արձակուրդները մոտենում է ինչպես նաև Ամանորը։

Դեռևս շատ բան չեմ հասցրել կատարել այս ամիս,բայց կան աշխատանքներ։Ահա և դրանք։

Ահա և վերջ իմ ամբողջ 1-ին կիսամյակի կատարած առաջադրանքներն այսքանն էին։

Շնորակալություն։

Մնացականյան Մարիամ։

Posted in Վերլուծություն, Գրականություն

Ամանօրյա հեքիաթ վերլուծություն

Կարծում եմ ,պատմությունը մարդկանց կյանքն ու երազանքներն է բնութագրում: Սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով անցան մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:

Ցավոք նրանց երզանքները կարծես անկատար մնացին քանի որ նրանք կտրվեցին և դեռ մի բան էլ ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանին որ իրենց երազանքը հենց այպես էր կատարվել ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծեց իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր կամենում:

Եվ իսկապես , պետք է զգույշ երազել, քանի որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

(վերլուծություն)

Մի աղջիկ շարունակ սրինգ էր նվագում: Նա իր երգերում պատմում էր աշխարհի գեղեցկության մասին: Նաև նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիան ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան հորդորեց գրել այնպիսի երգեր, որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց, նկատեց որ սրինգը չի նվագում:

Աղջիկը սրինգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Ի պատասխան սրիգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:

Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ պետք է հավատա իր մտքին, քանզի միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար: Այո այդպիսով կլինենք հանճար , թեկուզ և հնարավոր է ոչ աշխարահռչակ , սակայն մեր հոգում այն ամենահայտնի հանճարը կլինի երբևէ:

Posted in Վերլուծություն, Գրականություն

“Սբ․ Ծնունդի օրվա առավոտյան”․ վերլուծություն

Այս պատմվածքում տղայի մոտ հոր զգացմունքների տպավորությունները մնացին իր ողջ կյանքում։ Այդ պատճառով էլ նա հետո կարողացավ շարունակել փոխանցել այդ զգացմունքները և ուրիշներին նվիրել։ Իսկ դրանից առաջ նա վստահ չէր, սակայն կարծում եմ նա հոգում միշտ գիտեր իր հոր մասին։ Ուղղակի պետք է այդպիսի խոսքերը իրենից լսեր, որ հասկանար ճշմարտությունը։ Այդ զգացմունքներից իր մոտ առաջացավ հորը ուրիշ նվեր տալու ցանկությունը։ Առանձնահատուկ նվեր, որը կտարբերվեր բոլոր մյուսներից և որ նրա հետ երկար ժամանակ կմնար։ Այդ պատճառով այս անգամ նա որոշեց ոչ նյութական նվեր տալ, որպեսզի այդ նվերը հիշվի հոր կողմից և հայրը իսկապես զգա, որ նա կարևորում է իրենց հարաբերությունները։

Կարծում եմ, որ այդ արարքը յուրահատուկ էր հոր համար, որովհետև դա իրենց երկուսի աշխատանքն էր, որով միշտ զբաղվում էին։ Այդպես նրանք միասին ժամանակ էին անցկացնում և դրա համար ավելի անձնական էր տղայի արածը։ Այս դեպքի հետևանքով տղան և հայրը նույնիսկ տասնամյակներ հետո օրը հիշեցին։ Տղայի մեջ արթնացան նոր զգացմունքներ, որոնք նա այդուհետև ուզեց փոխանցել նաև մյուս մարդկանց։

Posted in Նախագծային աշխատանք

Ամանորը ինչպես եմ անցկացրել

Ամանորին մենք ընտանիքով պատրաստվում ենք երկու շաբաթ առաջ մինչ 31 գիշերը:Ամանորը ես սիրում եմ նրանով որ հանդիպում եմ իմ հին ընկերներին և բարեկամներին :Սիրում եմ այն պահը երբ պատրաստվում ենք դուրս գալ տանից և գնալ հյուր:Կարծում եմ` շատերն են անհամբերությամբ սպասում այդ տոնին, ես նույնպես սպասում եմ գալիք Նոր տարուն: Այս տոնն ինձ համար յուրահատուկ է, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ:Հարազատներս ամեն տարի շատ հետաքրքիր ու տարբեր անակնկալներ են մատուցում: Միշտ հիշարժան է լինում այդ օրն ինձ համար. բազմաթիվ նվերներ, շնորհավորանքներ: Նախկինում ես միշտ շատ մեծ ուրախությամբ եմ սպասել Ամանորին,իսկ հիմա ոչ այդքան:Ամանորը ես միշտ նշել եմ իմ հարազատների և ընտանիքիս հետ:Երբ հնչում էր ժամը 12-ը իմ հարազատները հեթով գալիս են և շնորհավորում:
Այս տարինել է մոտենում իր ավարտին,այն անցավ շատ հետաքրքիր և արկածային:Հուսամ մյուս տարին կլինի ավելի հետաքրքիր:Ես կցանկանամ Ամանորի գիշերը լինեմ իմ սիրելի մարդկանց հետ ,դեկտեմբերի 31-ին 23:59-ին,և հունվարի 1-ին 00:01-ին, և դա կլինի իդեալական ավարտ 2019-ին,և լավ սկիզբ 2020-ում։

Posted in Պատմություն

Թուրքիայի ռազմական բնագավառը. մարտահրավերներ աշխարհին ուղղված

Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն եթե կարիք լինի, դրանք կվերսկսվեն: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ պաշտոնական Անկարանհայտարարել էր, որ կարիք չկա վերսկսել վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությունը տարածել էր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպումից հետո:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկ իրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության մասին և քրդական ուժերին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ են ներկայացրել:

Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել պատմական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Համաձայնագրի հիմնական դրույթները երեքշաբթի օրը Սոչիում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել են երկու երկրների արտգործնախարարները:

Ըստ համաձայնագրի՝ այսօր կեսօրից Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները տեղակայվել են թուրք – սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ մոտ վեց օր, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերի՝ սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռանալուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը՝ 10 կիլոմետր խորության վրա դեպի արևելք և նույնքան՝ դեպի արևմուտք: Ընդ որում, որպես շփման գիծ հաշվում են ոչ թե դե յուրե սահմանը Թուրքիայի և Սիրիայի միջև, այլ այն գիծը, որից արևելք Թուրքիան հայտարարել է անվտանգության գոտի․ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Posted in Հասարակագիտություն

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

Բովանդակություն․

Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Պայմանագրի կնքման կարգ․

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Картинки по запросу աշխատանքային պայմանագիր