Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։
- Մեր խիղճն անսխալական դատավոր է։
Օնորե դե Բալզակ
- Խղճի հարցերում մեծամասնության օրենքը չի գործում։
Մոհանդաս Գանդի
- Մաքուր խիղճը լավագույն բարձն է։
Հենրիկ Իբսեն
- Խիղճը օրենքների օրենքն է։
Ալֆոնս դե Լամարթին
- Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է։
Միխայիլ Լերմոնտով
- Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ։ Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին։
Էմանուել Կանտ
- Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է։
Վիկտոր Հյուգո
- Խիղճը մեր ներքին դատավորն է։
Պոլ Անրի Հոլբախ