Տարբեր նվաճողների արշավանքները ետ մղելու համար հայկական ցեղերը սկսում են միավորվել մեկ պետությոն մեջ: Այդ պետությունը մ.թ.ա. 9-10-րդ դարերում գոյություն ունեցած Արարատյան թագավորությունն էր:
Ասորեստանյան աղբյուրները հաղորդում են, որ մ.թ.ա. 853 թ-ին այս պետության բանակը ներխուժել է Արարատյան թագավորոյթուն և գրավել մի շարք բերդեր: Երեք տարի անց ասորեստանցիները կրկնում են իրենց արշավանքը: Մ.թ.ա. 856 թ-ին Ասորեստանի բանակն իր թագավորի գլխավորությամբ գրավում է Վանա լճի հյուսիսում գտնվող Արարատի մայրաքաղաքը: Ասորեստանյան աղբյուրը այն անվանում է Արզաշկու:
Մասնագետներից ոմանք գտնում են, որ այն քաղաքը միջնադարյան հայկական Արծկենն է, իսկ ոմանք էլ հավանական են համարում, որ այն Արճեշն է:
Նույն ասորեստանյան աղբյուրը հաղորդում է, որ Արարատի արքան` Արամեն, պարտություն կրելուց հետո բարձրացավ լեռները: Արամեյի անվան հետ է կապված հայերի նախահայր Արամի մասին լեգենդը: Արամեյի մասին աղբյուրները այս իրադարձություններից հետո լռում են:
Արարատի հաջորդ արքան Սարդուրի I-ին է (մ.թ.ա. 845-825 թթ.): Նա թողել է արձանագրություն, որը ասորերեն է: Սարդուրին նշում է իր տիտղոսաշարը, որը գրեթե ամբողջովին կրկնում է Ասերեստանի արքաների տիտղոսաշարը միակ բացառությամբ` Ասորեստան տերմինի փոխարեն օգտագործվում է Նաիրի տեղանունը: Այս արձանագրության մեջ Սարդուրի I-ը հաղորդում է, որ իր մայրաքաղաքը ավերված Արզաշկուից տեղափոխվել է Վանա լճի արևելյան ափին գտնվող Տուշպա (Վան): Սարդուրի I-ը տալիս է իր հոր անունը` Լուտիպրի: Սարդուրի I-ը իր հորը չի անվանում արքա:
Արևելքում գոյություն ուներ սովորություն, որի համաձայն իշխող գահակալները անխտիր տալիս էին նույն գահին նախկինում բազմած իրենց հայրերի և պապեի անունները: Այս պարագայում դա չկա: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արամեյից հետո Արարատյան թագավորության իշխող դինաստիան փոխվել է և Սարդուրի I-ը նոր դինաստիայի հիմնադիրն է: