Posted in Հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ  բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն (էթիկոս), (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը։

Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին՝

  1. Մետաէթիկա-զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում։
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment