«Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Հետագայում նրանց գործը շարունակեցին իրենց աշակերտները: Ըստ Խորենացու Մաշտոցը մշտապես գերազանցել է բոլոր առաքինի մարդկանց, քանի որ նրա բնավորության մեջ երբեք տեղ չեն գտել ՝ մարդահաճությունը, ամբարտավանությունը: Փոխարենը ՝ կարեկցող էր, մարդասեր, ուներ պայառ միտք, հանճարեղ խոսք և այլ բարձրագույն արժեքներով էր օժտված: Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Նա նաև ստեղծել է այբուբեն գարգարացիների համար, այդ ժամանակ նա գտնվում էր ՝ Աղվանքում: Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց: Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝ իր ծնննդյան օրը: