Posted in Հասարակագիտություն

Զրադաշտականություն (կրոն)

Զրադաշտականություն, աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացում է։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակագերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարակյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը։ Վարջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։

Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեստայի ժաղավածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան ՝ սուրբ գրությունները։ Աստծում՝ Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրա (Արարիչ Տեր) Մազդա (ծայրահեղ իմաստուն) է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևնքների համար։ Ահուրա Մազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրի-Մայնյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրի-Մայնյուի անձնավորումն է։

Զրադաշտականության արարիչը՝ Ահուրա Մազդան ամահրասպանդների (սրբազան անմահներ) միջոցով համարվում է աշայի «հայրը», որին հակադրում է դրուգը (կամ դրուհ՝ սուտ և ճշմարտության աղավաղում)։ Ահուրա Մազդան և իր աշխատանքները մարդկությանն հայտնի են վեց ամահրասպանդների  և Յազատներ շնորհիվ, որոնց միջոցով ի վերջո ուղղորդվում է Մազդայի պաշտամունքը։ Ամահրասպանդները հարում են ճշմարտությանը, հակադրում ահրիմանին։

Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ․ ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա՝ երբեմն միաձուլվելով ավանդույթին, կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ 

Posted in Վրացերեն

Վրացերեն

Բարև-գամարջոբա

Ես եմ-մէ վար

Դու ես-շեն վար

Նա է-իս արիս

Մենք էնք-չվեն վարթ

Դուք էք-թքվեն խար

Նրանք են-իսինի արիան

Ոչ-արա

Հա- խո կի

Այո-դիախ

Ընտանիք-օջախի

Պապա-մամա

Մամա-դեդա

Պապիկ-բաբու(պապա)

Տատիկ-բեբիա

Քույր-դա

Եղբայր-ձմա

Տղա-բիճի

Աղջիկ-գոգո

Հորաքույր-դեդիա

Գամարջոբա մէ Մարիամ վար:

Օթախշի արիս դիդի բիճի,դա պարատա գոգո: