Posted in Գրականություն

Կոմիտաս

Картинки по запросу komitas

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 221935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում :

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»:

Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ՝ Կոմիտաս
Ի ծնե անունՍողոմոն Սողոմոնյան
Ծնվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8)1869
Քյոթահիա
Երկիր Օսմանյան կայսրություն
Ռուսական կայսրություն
Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 22, 1935 (66 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա:
ԺանրերՀայ ազգային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ, երաժշտական ազգագրագետ, երգիչ և դիրիժոր
Գործիքներվոկալ
Գործունեություն1891–1915
Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment