Համամիտ եմ, հեղինակի կարծիքի հետ: Աշխարհում շատ բազում երևույթներ կան, որոնք շքեղություն են մարդու համար, բայց մարդկանց շփումը ամենագեղեցիկ շքեղությունն է այս կյանքում: Կարծում եմ, յուրաքանչյուր անձ պետք է յուրաքանչյուր վայրկյան ապրի ճիշտ և գեղեցիկ, ինչպես նաև գեղեցիկ վարվի, շփվի հասարակության հետ: Հենց առաջին խոսակցության ժամանակ էլ կարծիք ենք կազմում տվյալ անձի մասին: Մարդը ծանոթանալիս ինչ-որ մեկի հետ առաջինը գնահատում է արտաքինը, այլ ոչ թե ներքինը։ Կարծում եմ, յուրաքանչյուր պարագայում մարդ պետք է արժանապատիվ դուրս գա խնդիրներից, առանց ավելորդ մեկնաբանությունների: Շատ հեշտ է մարդկանց նեղացնելը, բայց հետո դժվար է սխալը ուղելը: Ինձ համար գեղեցիկ մարդը, դա ներքինով գեղեցիկ մարդն է, երբ նրա սիրտը բարի է: