Posted in Պատմություն

​ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմն ավարտվեց Թուրքիայի լիակատար ջախջախմամբ: Ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը ռուսական դիվանագիտությունը կարողացավ ամրապնդել նաև 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում Թուրքիայի հետ կնքած հաշտությամբ, որով Ռուսական կայսրությունն ամրապնդվում էր ոչ միայն Բալկաններում, այլև շատ տարածքներ էր նվաճում Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ՝ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը կարելի է բարենպաստ համարել հայության համար, քանզի պայմանագրով նախատեսված էր, որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում: Հայերը ստանում էին ներքին լայն իրավունքներ: Իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէր եվրոպական հզոր պետություններին, և նրանք 1878 թվականի հունիսի 13-ից հուլիսի 13-ը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի նախաձեռնությամբ նոր վեհաժողով հրավիրեցին, որպեսզի ձևափոխեն տարածաշրջանի քարտեզը և ուժերի նոր հարաբերակցություն սահմանեն:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Картинки по запросу բեռլինի վեհաժողովը
Картинки по запросу բեռլինի վեհաժողովը

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment