Posted in հայոց լեզու, Գրականություն

«Անկախությունը իմ պատկերացումով»

Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք անկախության համար, մենք ուզում էինք ազատվել կաղապարներից, խորհրդային գրաքննությունից, գործելու լիակատար ազատության էինք ձգտում: Երբ քո աշխատանքի և մտածելակերպի մեջ ազատ ես, դա անկախությունն է, բայց ազատությունը ամենաթողությունը չէ: Մի օր հանկարծ ասում են այսօրվանից որոշեք ազատ եք, թե ոչ: Պատկերացրեք դա ինչ զգացմունքների հակասություն է, բայց մենք անկախության անհասկանալի ձգտում ունեինք: եթե այդ ժամանակ հարցնեիք` ինչ է անկախությունը, չէի կարող պատասխանել: Մեկ բան պարզ է. եթե դուք որպես անձ անկախության ձգտում չունեք, պետական անկախությունն արժեք չի ներկայացնում. այն այսօր կա, վաղը չկա: Հզոր պետության գաղափար է անկախությունը, թույլ պետությունը չի կարող անկախ լինել. դա չի քննարկվում: Ես կարծում էի, որ մենք ավելի հզոր պիտի լինեինք: Անկախությունը շատ լավ բան է, երբ դու դրա տերն ես: Ես շատ ռեալիստ եմ ու հասկանում եմ, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող իր շահերը պարտադրել 150 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկրին: Երկրների շահերը միշտ չէ, որ համընկնում են, մենք էլ ուժեղ լինեինք, մենք էլ կպարտադրեինք, դա բնական է: Պարզապես մենք շատ շուտ անկախությունը փոխարինեցինք ամենաթողությամբ:

Հայ ժողովուրդը ունի այդպիսի տոն որը կոչվում է Հայաստանի Անկախության Օր : 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախություն ասելով ես հասկանում եմ որ մարդիկ լինում են ազատ և անկախ:

Անկախության դերը մեծ է մարդկության կյանքում։ Յուրաքանչյուր ազգ ձգտում է անկախության։ Հ.Հ -ն նույնպես անկախ է։ Հայ ժողովուրդը մշտապես պայքարել է իր անկախության համար։Սակայն պետության անկախությունը բավարար չէ, որ մարդ իրեն անկախ զգա, քանի որ հնարավոր է երկրում սահմանափակեն անհատի անկախությունը։ Մեզանից յուրաքնչյուրը պետք է պայքարի իր անկախության համար։