Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան

1. Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելով հասկանում եմ երկու կամ մի քանի երկրների միջև եղած պայքարը:Նրանք պայքարում են նույն բանի համար,ներկա պահիմ հարևան երկիրը ` թուրքիան պայքարում է Հայկական հողերի համար,բայց մենք այն չենք տա դրանք մեր հողերն են:

Խաղաղություն ասելով հասկանում եմ որ չկա պայքար ինչոր բանի համար, և ապրում ենք խաղաղ ու համերաշխ:Կցանկանամ որ միշտ լինի խաղաղություն թե երկրների միջև թե մարդկանց,որ նրանք իրար հասկանան և տիրի խաղաղություն:

2. Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը նման է թեորեմի,որը պետք է միշտ ապացուցել,չնայելով ոչնչի:Եթե մարդ սիրում է մեկին նա մինչև վերջ կպայքարի առանց ուշադրություն դարձնելու ուրիշ բաների:Սիրող մարդը միշտ կպայքարի ու կհասնի նրան ինչին ցանկանում է հասնել:Իմ կարծիքով սիրու ինչպես նաև սիրած էակի համար պայքարելը ճիշտ է: Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն:

3. Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Մարդիկ միմիանց սկսում են ատել այն ժամանակ երբ չեն հասկանում իրար:Լինում են տարաձայնություններ:Շատ դեպքերում ատում են միմիանց երբ չկա սերը:

4. Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Նրանք երկուսն էլ գիտակցում էին,որ մարդիկ մեղավոր չեն և պատասխանատու չեն դիմացինի կամ կայզերի արարքների մեջ։Եթե մի անձ մեղք է գործել դա չի նշանակում,որ դրա համար պատասխան պետք է տա մի ամբողջ ազգ։

5Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ: 

Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Ցանկացած հասարակության անհաջողությունը քարացած կարծրատիպերը և ամբողջական մտածելակերպը։Բոլորը մտածում են որ Հերմանն է մեղավոր իր գերմանացի լինելու մեջ։Միայն Գրիգորն էր հասկանում և իրեն վատ զգում Հերմանին նեղացնելու մեջ։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment