Մանկավարժությունը հումանիտար գիտություն է, որը վաղ ժամանակներից համարվել է փիլիսոփայությանմի ճյուղը։ Դեռևս անտիկ շրջանում Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության հարցերին:
Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով։