Երբ ես առաջին անգամ եկա Մխիթար Սեբաստացու Կրթահամալիր ինձ ասացին որ ես պետք է մասնակցեմ ճանապարհորդությանը, ես չէի պատկերացնում որ այդքան լավ կանցներ:Մենք առավոտյան ժամը 9:00-ին դպրոցում ունեցանք ընդհանուր պարապունք,որից հետո 11:30-ին շարժվեցինք դեպի Սևան `Ժայռ: Սկզբից եղանակը մռայլ էր,և անձրև էր գալիս:Սակայն ես չնեղվեցի, քանի որ ես սիրում եմ անձրև, ու մեծ հաճույքով քայլում էի անձրևի տակ:2-րդ օրը ես արդեն ծանոթացել էի շատերի հետ,նրանք շատ հաճելի մարդիկ էին:Ունեցա մտերիմ ընկերներ նրանք նույնպես շատ հաճելի էին:

Մենք երբ 3-րդ օրը վերադառնում էինք Երևան, այցելեցինք նաև ՍևԱՆԱՎԱՆՔ:
Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում մեր առջև,երևում էր թե’Սևանա լիճը,և թե’Հայկական Լեռնաշխարհը:

Ինձ շատ դուր եկավ,և կցանկանամ կրկին լինել այդ վայրում: